ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀՊՏՀ ՈՒսանողական խորհուրդը այցելել է մարտական զորամաս

ՀՊՏՀ ՈՒսանողական խորհուրդը այցելել է մարտական զորամաս
25.09.2015 | 20:09

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանականերում սեպտեմբերի 24-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության հետ համատեղ նախաձեռնությամբ ՀՊՏՀ ուսանողները՝ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀ Պաշտպանության նախարարության Ճամբարակում տեղակայված սահմանային զորամաս: Ուսանողներին էին միացել նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և ուսանողների և շրջանավարտների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը:

Այցի ընթացքում ուսանողները նախ ծանոթացան զորամասի կառուցվածքին,եղան զորանոցներում, ծանոթացան զորամասի սպառազինության մեջ առկա մարտական տեխնիկային և տարբեր զինատեսակներին: Ինչպես նախորդ բոլոր նմանատիպ այցելությունների ժամանակ, այս անգամ ևս ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի կողմից զորամասը նվեր ստացավ համակարգչային սեղաններ, պրոյեկտոր, էկրան, աշխատանքային գործիքներ և այլ պարագաներ:

Զորամասին ծանոթությանը հաջորդեց այցելությունը զորավարժարան, որտեղ ուսանողները ծանոթացան հրաձգային զենքի կառուցվածքին, կրակելու հմտություններին, այնուհետև հնարավորություն ունեցան կրակել մարտական զենքերից:

Զորավարժարանից հետո հերթը զինվորական ճաշարանինն էր: Ուսանողներն ու ուսանողուհիները զինվորների հետ նստեցին նույն սեղանի շուրջ, համտեսեցին զինվորական կերակուրներն ու զրուցեցին զինվորական առօրյայից և հետաքրքրաշարժ զանազան այլ թեմաներից:
Հենց այսպիսի մտերմիկ ու ընկերական զրույցներով էլ ավարտվեց ուսանողների` անակնկալներով լի զորամասային այցը:

Դիտվել է՝ 1096

Մեկնաբանություններ